16:39 , 14 մայիս, 2013
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղի է ունենում Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը։ Եկեղեցին կառուցվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով։ Գ.Ծառուկյանը եկեղեցու բացմանը հրավիրել էր ՀՀ ներկա ու նախկին բոլոր նախագահներին։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավերն ընդունել էին և մասնակցում էին արարողությանը, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ոչ։ Սակայն փոխարենը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում էին գտնվում նորաստեղծ ՀԱԿ կուսակցության ղեկավարները՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը։ Մանրամասները՝ լուսանկարներում






