Խորհրդավոր, ռոմանտիկ ընթրիք, շքեղ ծաղկեփունջ և զբոսանք բաց ծովում. Մերի Հակոբյանը 27-ամյակը նշել է Դուբայում


15:15 , 18 հունիս, 2018

Դերասանուհի Մերի Հակոբյանը հունիսի 1-ին տոնել է ծննդյան 27-ամյակը: Մերին տարեդարձի օրն անցկացրել է Դուբայում՝ համատեղելով ծովափնյա հանգիստն ու վայելելով երկնաքերերի քաղաքի արկածները: Խորհրդավոր, ռոմանտիկ ընթրիք, շքեղ վարդերի փունջ և զբոսանք բաց ծովում. դերասանուհու համար տարեդարձը յուրահատուկ ու տարբերվող է եղել: Մերին շարունակում է Ինստագրամում հրապարակել կարճ հոլովակներ՝ իր հետևորդներին պատմելով տոնական օրվա մանրամասների մասին: Դերասանուհու համար դեռևս ավարտված չէ ճամփորդությունների շրջանը: Մերին այժմ էլ Եվրոպայում է՝ սկզբում՝ Գերմանիա, հետո՝ արդեն Ֆրանսիա, որտեղից ևս պարբերաբար լուսանկարներ է հրապարակում: 

Դերասանուհու հրապարակած տեսանյութից կարելի է ենթադրել, որ նա գտել է իր երկրորդ կեսին։

A post shared by (@meryhakobyan) on

A post shared by (@meryhakobyan) on