17:06 , 14 մայիս, 2013Վերջերս Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակող «Մագա ավտո» հաղորդաշարը դարձավ տասներկու տարեկան: Հաղորդավարորդուհի Մագան չկարողացավ անգամ մտաբերել, թե քանի հաղորդում է թողարկվել այս տասներկու տարիների ընթացքում: Հիշեցնենք, որ հաղորդաշարը «ծնվել է» 2001 թվականի մարտի քսանվեցին և եթեր էր հեռարձակվում «Ար» հեռուստաընկերությամբ: «Ղեկավարությունն այն ժամանակ որոշել էր հաղորդումն առաջին անգամ եթեր դնել իմ ծննդյան օրը, որ ինձ համար այդ օրը կրկնակի տոն լիներ»:

Նախնական շրջանում հաղորդաշարը եթեր էր հեռարձակվում շաբաթական երկու անգամ»,-ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց Մագան: Հիմա այն յուրաքանչյուր կիրակի նոր հաղորդումով եթերում է Հ2-ով: «Դե պատկերացրեք, թե հաղորդումների ընդհանուր քանակն ինչքան շատ է եղել»: Այս տարի Մագան իր և իր հաղորդաշարի ծննդյան օրն անցկացրել է Դուբայում: «Շատերը կարծում են, թե գնացել էի այնտեղ ծնունդս նշելու, բայց ճիշտ հակառակը՝ գնացել էի, որ չնշեմ»,-ծիծաղով ասաց հաղորդավարուհին: Նա պատմեց նաև, որ ավելի մեծ շուքով նշում է հաղորդաշարի ծնունդը՝ երբեմն նույնիսկ անտեսելով սեփականը:

Մագան մեզ հետ զրույցում պատմեց, որ միշտ նկարահանումների ընթացքը շատ հետաքրքիր է լինում. «Նախ մեր հյուրերը տարբեր ոլորտներից են՝ երգիչ, դերասան, բժիշկ, քաղաքագետ, առհասարակ հայտնի մարդիկ, դրա համար էլ հաղորդումների նկարահանումներն էլ շատ հետաքրքիր են անցնում: Ի սկզբանե հաղորդումն այլ ֆորմատով էր թողարկվում: Բազում այլ էջեր կային, որոնք ակտուալ էին այն ժամանակ, իսկ հիմա՝ ոչ: Օրինակ՝ օգտակար խորհուրդներ էջը, երբ մեքենաների տեխնիկական մասի հետ կապված խորհուրդներ էին տրվում»:
ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Մագան պատմեց, որ հաղորդաշարի շրջանակներում լինում են ուղևորություններ տարբեր ուղղություններով: «Եղել են գողծուղումներ Արաբական Էմիրություններ, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն և այլն, որտեղ հիմնականում եղել են ավտոցուցահանդեսներ, ավտոշոուներ՝ պատմական մեքենաներ, մոտոցիկլետներ, ընդհուպ մինչև սաֆարի, որը մենք անապատում կազմակերպել էինք անցած տարի «Մագա ավտո»-յի տասնմեկ ամյակին նվիրված:
Շարունակությունը՝ այստեղ
