ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս


11:00 , 18 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

ԵԱՀԿ 25 մշտական ներկայացուցիչներից բաղկացած խումբը հունիսի 18-22-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, դեսպանները երեք երկրներում կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցը մասնավորապես նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ համաձայն ԵԱՀԿ հանձնառությունների ու սկզբունքների: