«Ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի, եթե ապացուցվի, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են». Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին


09:22 , 18 հունիս, 2018

ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել․ շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է Ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է։
Աստված պահապան Հայ զինվորին։