Աշոտյան. Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է


10:00 , 18 հունիս, 2018
«Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է»,-անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը՝ ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը։

«ԱԱԾ֊ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։ Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։ Աստված մեր զինվորին պահապան»,-գրել է Աշոտյանը։