Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը. Տիգրան Ավինյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին


09:50 , 18 հունիս, 2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությանը։ 

«Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու։

Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»,– գրել է նա։