Լուսանկարչական այս պարզ հնարքի միջոցով ձեր նկարները կդառնան անկրկնելի. հարկավոր է ընդամենը սմարթֆոն և ճկունություն


03:00 , 18 հունիս, 2018

Ընդամենը մի քանի հեշտ ու պարզ հնարք կօգնեն ավելի գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարներ ստանալ: Հարսանեկան լուսանկարիչ Մատիաս Ֆաստը պատմում է, որ սմարթֆոնի էկրանը կարելի է օգտագործել գեղեցիկ լուսանկար ստանալու համար: Ուղղակի տեղավորեք սմարթֆոնը նկարող սարքի օբյեկտիվի ներքևում: Այդ ժամանակ լուսանկարի պատկերի մի մասը կարտացոլվի դրա ներքևում և կստացվեն հետաքրքիր ու ինքնատիպ աշխատանքներ: