Հայկական եւ բրիտանական նվագախմբերը բացօթյա համերգը Երեւանում. ներկա էին Դավիթ Տոնոյանն ու Ջուդիթ Ֆարնուորթը


06:00 , 16 հունիս, 2018

Operativ.am -ը գրում է

Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր՝ հունիսի 15-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբը հանդես եկավ բացօթյա ջազային համերգով: Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունները:

Համերգին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Վերջինը NEWS.am-ի հետ զրույցում կարեւորեց նման միջոցառումները՝ նշելով, որ դրանք կարեւոր են երկու երկրների համար էլ:

«Սալամանկա»-ից բացի՝ ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Զինված ուժերի երգի-պարի համույթը: Հավելենք, որ միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ. բրիտանական «Սալամանկա» նվագախումբը մեր երկրում համերգներով հանդես է եկել նաեւ 2015թ. սեպտեմբերին եւ 2017թ. հունիսին: