Որն է Instagram-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող ամառային իրը


20:00 , 17 հունիս, 2018

Ֆրանսիացի մոդելագործ Սիմոնա Պորտ Ժակմյուի ծղոտե հսկայական գլխարկը Instagram-ում դարձել է 2018 թվականի ամառային տարեշրջանի ամենամեծ ժողովրդականություն վայելող իրը: Այդ մասին գրել է Fashionista հրատարակությունը:

Le Grand Chapeau Bomba անվանումը կրող գլխարկը, որն արեւի ճառագայթներից պաշտպանում է գործնականում ողջ մարմինը, թրենդ է դարձել ինչպես հայտնիների, այնպես էլ նրանց երկրպագուների շրջանում: Նրանցից շատերը գլխարկով լուսանկարներ են հրապարակել իրենց Instagram-օգտահաշիվներում:

Նրանց թվում հայտնվել է ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը:
Նորաձեւության բլոգերներ Դենի Էլիասը եւ Էվանժելի Սմիրնիոտակին նույնպես լուսանկարվել են ծղոտե լայնեզր գլխարկով:

Լուսանկարիչ Պետյա Շալամանովան միանգամից մի քանի լուսանկար է հրապարակել գլխարկով: Միտումը պաշտպանել է նաեւ ռուս մոդել Տատյանա Կորսակովան:
Jacquemus ծղոտե գլխարկը հասանելի է 770 դոլար գնով: