Վերջերս կատարված հետազոտություններից մեկի արդյունքում գիտնականները կապ են հայտնաբերել կանաչ թեյի պարբերաբար օգտագործման և սիրտ-անոթային համակարգի բնականոն գործունեության միջև՝ գրում է hronika.info-ն:
Բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար կանաչ թեյ օգտագործել՝ նշելով կանաչ թեյի հիմնական օգտակար հատկությունները.
– պարունակում է հակաօքսիդանտներ, ուստի պաշտպանում է ծերացումից և քաղցկեղից,
– բարձրացնում է տոկունությունը, ուժ է տալիս,
– օգնում է արդյունավետորեն ազատվել ճարպային կուտակումից,
– մաքրում է թոքերը, ինչը հատկապես օգտակար են ծխողների համար,
– օգնում է մաքրել լյարդը տոքսիններից,
– ամրացնում է իմունային համակարգը և մեծացնում է օրգանիզմի պաշտպանունակությունը,
– նվազեցնում է արյան ճնշումը,
– պայքարում է բերանի պաթոգեն մանրէների դեմ՝ պաշտպանելով ատամները և լնդերը վնասվածքներից,
– պահպանում է ջրային հաշվեկշիռը: