Բժիշկները բացատրել են, թե ինչու չի կարելի ամեն օր լողանալ


22:45 , 16 հունիս, 2018

Գիտնականները կոչ են անում չափավոր լինել հիգիենայի հարցում: Ամեն օր ցնցուղ ընդունելը թուլացնում է մարդու իմունային համակարգը և օրգանիզմն ավելի խոցելի դարձնում: Այս մասին հայտնել են ԱՄՆ Յուտա համալսարանի մասնագետները:

Գիտնականները պարզել են, որ ցնցուղը, իր բոլոր հիգիենիկ օգուտներով հանդերձ, քայքայում է մարդու դիմադրողականությունը՝ փոխանցում է Healthy Style-ը:

Մարմնի չափազանց շատ մաքրությունը կոչված է քայքայելու մանրէները, որոնք ձևավորում են ինքնատիպ էկոհամակարգ, ամրացնում են դիմադրողականությունը և նպաստում վիրուսների դեմ պայքարին: