18 տարի շարունակ թվային միևնույն համադրությունն օգտագործելով՝ ամերիկացին շահել է վիճակախաղում


00:00 , 16 հունիս, 2018

ԱՄՆ Այդահո նահանգի բնակիչ Մայքլ Թրենը 18 տարի շարունակ վիճակախաղում օգտագործել է թվերի միևնույն համադրությունը և ի վերջո խոշոր շահում ստացել։

Տղամարդու խոսքով՝ հերթական անգամ վիճակախաղի տոմս գնելով նա չի փոխել ավանդույթը և կիրառել է թվերի ծանոթ համադրությունը։

«Նախորդ գիշեր հեռախոսի միջոցով սքանավորել եմ տոմսը։ Պարզվել է, որ պետք է կապվեմ վիճակախաղի կազմակերպիչների հետ»,-ասել է Թրենը։