80-ամյա Չելենտանոն լավ մարզավիճակում է


20:20 , 15 հունիս, 2018

Ադրիանո Չելենտանոն երբեք աչքի չի ընկել գեղեցկությամբ, սակայն նրա հմայքը այնքան մեծ է, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր կանայք խելագարվում էին նրա համար։ Այս տարի դերասանն 80 տարեկան է դառնում, սակայն նա նախկինի պես ակտիվ հանրային կյանք է վարում՝ երկրպագուներին ուրախացնելով իր արվեստով։

Ադրիանոն մշտապես սպորտով է զբաղվում, շախմատ խաղում և ակտիվորեն ճամփորդում է։

Օրերս համացանցում է հայտնվել Չելենտանոյի և կնոջ՝ Կլաուդիա Մորիի լուսանկարը, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ դերասանը ֆիզիկապես առույգ վիճակում է։