43-ամյա Լեոն, ում «ծառայողական ցուցակում» մի քանի տասնյակ կոտրված կանացի սրտեր են, պատրաստ է ամուսնանալ:
Լեոյի սիրտը կարողացել է նվաճել 20-ամյա Կամիլա Մորոնեն, ով նոր է սկսում իր ուղին մոդելային բիզնեսում և դեռ չի հասցրել որևէ բանով աչքի ընկնել:
Կամիլան կարողացել է անել անհավանականը. նա արդեն կես տարուց ավելի Լեոնարդոյին իր կողքին է պահում, ով տարիներ շարունակ ընկերուհիներին գրեթե ամեն ամիս էր փոխում: Ավելին, Մորոնեն արդեն փաստացի նրան իր ընտանիք է մտցրել:
Ամեն դեպքում, երեկ երեկոյան Բեվերլի Հիլզի ռեստորաններից մեկում կազմակերպված հանդիպումը ընտանեկան ընթրիք էր հիշեցնում:
Avra ռեստորանում, որ մասնագիտացած է հունական խոհանոցի վրա, մի սեղանի շուրջ էին հավաքվել Լեոն, Կամիլան և նրա մայրը՝ Լյուսիլա Ալվեսը: Ավելի ուշ նրանց միացավ աղջկա խորթ հայրը՝ Ալ Պաչինոն:
Հանուն այդ ընթրիքի Հոլիվուդի վետերանը կարողացել էր ժամանակ գտնել իր լարված աշխատանքային գրաֆիկի մեջ: Նրանք մտերմիկ շատախոսում էին, իսկ Լեոն անկաշկանդ համբուրում էր Կամիլային՝ նրա մոր և խորթ հոր աչքի առաջ: