ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի Արտակ Ասատրյանը


16:50 , 15 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության նիստում նշել է, որ սա ժամանակավոր նշանակում է: Ըստ նրա, այժմ մշակվում է համապատասխան օրինագիծ, ըստ որի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ: