14:08 , 14 մայիս, 2013
Փակ շուկայի շուրջ տիրող ֆարսը շարունակվում է: Մեր փառահեղ մշակնախի ղեկավարը իր համար անակնկալ կերպով բացահայտեց, որ Փակ շուկայի տանիքի մասում էլի շինարարական աշխատանքներ են իրականացվում ու չվարանեց հերթական ցասումնալից պարզաբանումը ստորագրել: Երկար ու տխուր տեքստը փաստում է այն մասին, որ արդեն երկրորդ անգամ Փակ շուկայի բոլորիս հայտնի սեփականատերը, թքած ունենալով բոլոր արգելքների ու օրենքների վրա, շարունակել է վանդալիստական գործը, բայց ամենաբոցը մշակնախի պարզաբանման մեջ էս հատվածն էր․
«Ներկայումս, վերսկսված շինարարական աշխատանքների կապակցությամբ (որոնք չեն համապատասխանում մեր կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին, և որոնցով նախատեսվում էին նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ) ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին անգամ 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար»:
Թարգմանում եմ․ սա նշանակում ա շառը գցել քաղաքապետարանի վրա:ՃՃՃ
Հեսա քաղաքապետարանն էլ մի հատ բոցկլտուն հերթական կարգադրությունը կանի ու էլի մի 200.000-ով կտուգանի․․․ ու սենց, մինչև շուկայի հերն անիծեն-պրծնեն․․․