«Հայկին որոնելու կամավորական աշխատանքն այս պահին կանգնեցվում է». Արուսիկ Մկրտչյան


15:40 , 15 հունիս, 2018

Կամավորներ և պարզապես սրտացավ մարդիկ, մեր թիմի կամավորական որոնողական աշխատանքն այս պահին կանգնեցվում է մինչև Հայկի գտնվելու վայրի մասին ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՍՏԻ տեղեկատվություն ստանալը։

Հենց եղավ հավաստի լուր, մենք ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿՎԵՐՍԿՍԵՆՔ որոնումը։ Այս իրավիճակում ճիշտ է թողնել, որ ոստիկանությունը և ԱԻՆ-ն անեն իրենց աշխատանքը, իսկ վերջիններս նորություն ունենալու դեպքում անմիջապես կապվելու են մեզ հետ։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՐԻ։