Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի կոչնակները


12:48 , 15 հունիս, 2018
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայր տաճարի առջև կան երկու՝ փայտե և երկաթե կոչնակներ: Փայտե կոչնակը գործածում են ամենօրյա երեկոյան ժամերգությունները սկսելուց առաջ և շաբաթ, կիրակի օրերին պատարագ սկսելուց առաջ: Փայտե մուրճով կոչնակին հարվածելու միջոցով ազդարարվում է ժամերգության և/կամ պատարագի սկիզբը և հավատացյալները այդ կերպ հրավիրում են եկեղեցի պաշտամունքի մասնակցելու: Իսկ երկաթե կոչնակը գործածվում է միայն հսկումների՝ հանգստյան ժամերգությունների սկիզբն ազդարարելու համար: