Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. Նիկոլ Փաշինյան


12:40 , 15 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում, օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստան կատարած աշխատանքային այցին` ասելով, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել մամուլում:

«Մեր հարաբերություններում պրոբլեմներ չկան, անհրաժեշտ է աշխատել, որ տնտեսական պոտենցիալն իրականացվի: Այցի արդյունքների հիման վրա զրույցներ կունենանք բոլոր նախարարությունների հետ, կտրվեն կոնկրետ հանձնարարականներ: Կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանանք մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել: Ըստ էության` Ռուսաստանի շուկան դրա կարիքը ունի: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք լիարժեք իրականացնել մատակարարումները»,- ասաց Փաշինյանը: