Մանե Թանդիլյանը եկել է կառավարության նիստին. դիմումը հետ վերցնելու հարցին չի պատասխանում


12:20 , 15 հունիս, 2018

Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ մեկնարկեց կառավարության հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց:

Ընդգծենք, որ նիստին մասնակցում է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա աշխատանքից ազատման դիմում է գրել, որը վարչապետը դեռ չի մակագրել:

Հարցին, թե՝ պատրաստվում է դիմումը հետ վերցնել, Մանե Թանդիլյանը որեւէ պատասխան չի տվել: Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանի հրաժարականին դիմումին ընդհանրապես չի անդրադարձել, թեեւ երկու անգամ ֆեյսբուքում ուղիղ եթեր է մտել եւ մի քանի գրառումներ կատարել: