Մակրոնը մտադիր է ֆրանսերենը ԵՄ-ի հիմնական լեզու դարձնել


13:20 , 15 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ֆրանսերենը Եվրամիության հիմնական լեզու դարձնել, հայտնում է The Wall Street Journal-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ քայլը մշակվում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունների ֆոնին:

Մակրոնը կոչ է արել վերադառնալ մինչև 1973 թվականը գոյություն ունեցող կարգերին, երբ հենց ֆրանսերենն էր հիմնական լեզուն թղթաբանությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։