«Հաղթանակ» զբոսայգում ներկայացվելու է զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականին. ՊՆ


12:00 , 15 հունիս, 2018

ՀՀ պաշտպանության նախարարությունը հունիսի 16-ին` ժամը 10.00-ին, հրավիրում է մասնակցելու «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվող ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու` անկողնային և հանդերձանքի պարագաների, համազգեստի, կոշկեղենի ցուցադրությանը և ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր: