«Ժամանակ». Կարեն Կարապետյանը կապիտալը հանում է Հայաստանից


11:30 , 15 հունիս, 2018

«Ժամանակ» թերթը գրել է, որ իր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով հեղափոխության հաղթանակից հետո չի ներկայանում իր աշխատավայր` խորհրդարան, ավելի հաճախ լինում է հարևան Վրաստանի Թբիլիսի և Բաթումի քաղաքներում: 

«Ասում են՝ նա փորձում է Հայաստանից հանել իր կապիտալը և խոշոր ներդրումներ անել Վրաստանում: Ձեռքի հետ ու աչքից հեռու հանդիպում է Հայաստանից ժամանած հյուրերի հետ, որոնց ընթացքում քննարկում են ներքաղաքական հարցեր և նոր կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը», - գրել է թերթը: