Անընդունելի է, որ քրեածին տարրերը սիրո և համերաշխության հեղափոխության անունն օգտագործեն մաֆիոզ պատերազմներում. Ն. Փաշինյան


11:05 , 15 հունիս, 2018

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա», - գրված է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփել էր Մոսկվա կատարած այցի արդյունքները՝ հայտարարելով, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր շատ լավ տրամադրություն է հաստատված, և Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պիտի վարի։