«Հրապարակ». «Ծառուկյան» դաշինքի նեղացած ու մանդատը վայր դրած պատգամավորին կփոխարինի էջմիածինցի Հրանտ Դավթյանը


10:30 , 15 հունիս, 2018

««Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, նեղանալով, որ իրեն Սյունիքի մարզպետ չնշանակեցին, մանդատը վայր դրեց: Լուրեր կան, որ նրա մանդատը բաժին կհասնի էջմիածինցի Հրանտ Դավթյանին, ով 2017թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Արմավիրում և ստացել 7 հազար 616 ձայն՝ «ԾԴ» թեկնածուների մեջ այդ մարզում լինելով 2-րդը: Նա սկզ­բում մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, սակայն հետագա­յում մտափոխվել էր և պահանջել չեղյալ ճանաչել ինքնաբացարկի դիմումը: 

Հավելենք, որ Հրանտ Դավթյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր բիզնեսների և ՃՈ աշխատակիցների հետ կոնֆլիկտի դրվագից: Նա իր մեքե­նան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «էս եքա տռասի վրա էլ ավտո չկար, հա, կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես՝ ակտ գրես: Բեսամթ տղա ես, էլի, դու դառել ըտենց, արա», և հայհոյել էր ոստիկաններին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: