Անհամաձայնություն է սպասվում. ՀՅԴ-ն և «Ծառուկյան դաշինքը» ձեռնպահ կլինեն. «Հրապարակ»


10:00 , 15 հունիս, 2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա արտահերթ նիստում, երեւան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը: ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագծին, չնայած նախկինում համակարգի ներդրմանը դեմ չեն եղել: 2008թ., երբ իշխող կոալիցիայում պատասխանատվություն էին ստանձնել ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»:

Այն ենթադրում էր նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Եվ չնայած 2 ուժերի նախարարներն էլ օրերս կառավարության նիստում կողմ քվեարկեցին նախագծին, սակայն ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան դաշինքը» լավագույն դեպքում ձեռնպահ կլինեն, քանի որ արտահերթ ընտրություններ են մոտենում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: