Հայ երեխաների դաստիարակության մեթոդները. Հայացք Ռուսաստանից


04:00 , 15 հունիս, 2018

168.am -ը գրում է

Անկասկած, հայերի ամենաառանձնահատուկ տարբերակիչ գիծը նրանց վերաբերմունքն է երեխաների նկատմամբ: Սովորաբար այդ գիծը գրեթե տեսանելի չէ այլ ազգերի ներկայացուցիչների համար: Ավելին, գրեթե ցանկացած հայ երբևէ բախվում է այն բացատրելու, մեկնաբանելու խնդրին, քանի որ այդ գիծն աներևակայելիորեն բարդ է տեղավորվում այլ մշակույթների կոնտեքստի մեջ:

Դժվար է համաշխարհային գրականությունից համարժեք օրինակներ բերել, բարդ է բառեր գտնել հայերի համար ամենակարևոր ու նվիրական զգացմունքները փոխանցելու համար: Հայը կարող է իր տարբեր հետաքրքրությունների` ֆուտբոլի, ձկնորսության, գեղանկարչության, արձագանքը գտնել այլ ազգերի զրուցակիցների մոտ, նրան կհասկանան, կաջակցեն, սակայն հայի համար կարևորագույն թեման` երեխաների նկատմամբ հետաքրքրությունը, պատշաճ արձագանք օտարազգիների մոտ չի գտնում:

Ինչ-որ մեկին հայերի` երեխաների նկատմամբ ունեցած սիրո, և այլազգիների նույն զգացմունքի միջև տարբերությունը բացատրելը զուր զբաղմունք է:

Այդ սերը հայերի համար բացարձակ արժեք է: Երեխաները հայի համար կյանքի ու ապրելու նպատակ և մոտիվացիայի շատ հարուստ աղբյուր են:

Նախ այն արտահայտված է բնավորության անձնական գծի տեսքով: Դա գիտակցված մտահոգություն է, ազգային ինքնագիտակցության մաս ու կյանքի բովանդակություն:

Սովորաբար այդ գիծը գրեթե տեսանելի չէ այլ ազգերի ներկայացուցիչների համար: Ավելին, գրեթե ցանկացած հայ երբևէ բախվում է այն բացատրելու, մեկնաբանելու խնդրին, քանի որ այդ գիծն աներևակայելիորեն բարդ է տեղավորվում այլ մշակույթների կոնտեքստի մեջ:

Դժվար է համաշխարհային գրականությունից համարժեք օրինակներ բերել, բարդ է բառեր գտնել հայերի համար ամենակարևոր ու նվիրական զգացմունքները փոխանցելու համար: Հայը կարող է իր տարբեր հետաքրքրությունների` ֆուտբոլի, ձկնորսության, գեղանկարչության, արձագանքը գտնել այլ ազգերի զրուցակիցների մոտ, նրան կհասկանան, կաջակցեն, սակայն հայի համար կարևորագույն թեման` երեխաների նկատմամբ հետաքրքրությունը, պատշաճ արձագանք օտարազգիների մոտ չի գտնում:

Ինչ-որ մեկին հայերի` երեխաների նկատմամբ ունեցած սիրո, և այլազգիների նույն զգացմունքի միջև տարբերությունը բացատրելը զուր զբաղմունք է:

Այդ սերը հայերի համար բացարձակ արժեք է: Երեխաները հայի համար կյանքի ու ապրելու նպատակ և մոտիվացիայի շատ հարուստ աղբյուր են:

Նախ այն արտահայտված է բնավորության անձնական գծի տեսքով: Դա գիտակցված մտահոգություն է, ազգային ինքնագիտակցության մաս ու կյանքի բովանդակություն:

Երկրորդ, այդ սերը բացարձակապես նույնն է տարբեր երկրներում ապրող հայերի համար, ցանկացած համայնքում, կախված չէ սեռից, տարիքից, երեխաներին իմն ու քոնը բաժանելուց, մեծ ու փոքր տարբերակելուց: Հայ դեռահասի համար, օրինակ, հասկանալի չէ օտարազգի իր հասակակիցների վերամբարձ ու մեծամիտ վերաբերմունքն իրենցից փոքր երեխաների հանդեպ: Այդ նույն դեռահասը, ինչպես բոլորը, անսահման պաշտում է երեխաներին: Ճիշտ նույն կերպ էլ տղամարդիկ երեխաներով տարված են կանանցից ոչ պակաս և ի վիճակի չեն հասկանալ, թե ինչու են այլ ազգեր երեխաների նկատմամբ սերը գրեթե համարում կանացի բնավորության գիծ:

Եվ երրորդ, երեխաների նկատմամբ սերը հայերի մոտ լիարժեքորեն սոցիալիզացված է: Այն իր ելքը գտնում է բնորոշ զբաղմունքների ու արարքների հսկայական բազմազանության մեջ, որոնց իմաստը երբեմն ավելի դժվար է բացատրել այլ լեզվով: Հայերը շփվում են երեխաների հետ, ընկերություն են անում նրանց հետ, նրանց ժամանակ ու ուժեր են նվիրում: Հայերը զրուցում են երեխաների մասին, կիսվում են նրանց էլ առավել ծառայելու նոր եղանակներով, միմյանց պատմում են նրանց հաջողությունների ու նվաճումների մասին:

Դժվար է պատկերացնել հայի, ով ինչ-որ եղանակով կփորձի հավասարեցնել իր ու երեխայի հետաքրքրությունները: Եթե կա տալու հնարավորություն, ապա նա դա կտա ամբողջությամբ:

Հատկապես կարևոր է նշել, որ հայերի պարագայում խոսքը գնում է բոլոր երեխաների մասին: Իրենց երեխաները, անշուշտ, առաջին տեղում են, սակայն ուրիշները նույնպես ուշադրությունից չեն վրիպում: Բոլոր երեխաները գեղեցիկ են, խելացի, նրանք տանը, քաղաքում, կյանքում իրենց տիրոջ պես են զգում:

Հայ ընտանիքում դաստիարակությունն արմատապես տարբերվում է եվրոպական ժողովուրդների ընտանիքներում դաստիարակությունից, և այդ մասին հայերը սիրում են պատմել: Ի տարբերություն նրանց, հայ ընտանիքում երեխաները գագաթ են, իշխող դասակարգ: Ընտանիքն ինքնըստինքյան հասկացվում է՝ որպես երեխաների ցանկությունների կատարման ու բավարարման կազմակերպություն:

Ռուսաստանում, ինչպես նաև եվրոպական երկրներում, երեխան մեծերից կախված է այն բնական պատճառով, որ դեռ փոքր է: Նրա դաստիարակությունը սկսվում է արգելքներից ու ընդհանուր կանոնների պահպանման համար ծնողների առջև ունեցած պատասխանատվությունից: Տարիքի հետ նա սկսում է փնտրել, երբեմն անգամ ճակատամարտ մղելով` իր համար ինքնուրույնության ու ծնողներից հեռանալու իրավունք վաստակել: Եվ վերջապես, նա սկսում է իրականացնել սեփական ցանկությունները, որոնք մանկության տարիներին ստորադասվում էին ծնողական` «դու դեռ փոքր ես» հիմնավորմամբ: Ծնողները, հետապնդելով երես չտալու նպատակ, հասնում են իրենց ուզածին: Երեխան, մեծանալով, հեռանում է ընտանիքից, իսկ ծնողները կենտրոնանում են իրենց անձնական կյանքի վրա` «մենք դեռ երիտասարդ ենք» հիմնավորմամբ:

Հայաստանում երեխաներին չեն սովորեցնում դժվարությունների: Ոչ առանց հիմքերի՝ համարում են, որ դժվար մանկությունը կարող է նրան վատ բաներ սովորեցնել, մարդկանց հետ կոպիտ ու անտարբեր վերաբերմունք ձևավորել և ապագայում այսօրվա վատ կյանքը վերարտադրելու հնարավորություն տալ: Այդ պատճառով էլ մեծերը երեխաներին հեռու են պահում ցանկացած դժվարությունից, ձգտում են պահպանել նրանց մաքուր, բարի վերաբերմունքը շրջապատողների նկատմամբ: Միևնույն ժամանակ՝ մեծերը երեխաների հետ շփվելիս՝ փոխ են առնում կյանքի նկատմամբ նրանց մանկական վերաբերմունքը` այն ցանկալի ապագայից տեղափոխելով սեփական, կատարելությունից շատ հեռու ներկան: Այդ պատճառով էլ երեխաների հետ շփումը թեթևության նման զգացողություն է տալիս մեծերին. Դա իր տեսակի մեջ քնարական և երազային թեթևություն է: Երազանքի համար հային երեխաներ են պետք, որոնց հետ նա ընկերություն է անում` փոքր քույրեր ու եղբայրներ, ազգականներ, սեփական երեխաներ կամ թոռներ: Եթե դրանք չկան, ապա աշակերտները, հարևանի երեխաները նրանց համար դառնում են սեփական երեխաների նման մի բան:

Երեխան մեծանում է «չի կարելի» արտահայտության գրեթե իսպառ բացակայության և տարիքի հետ կապված որևէ սահմանափակման պայմաններում: Անգամ այն դեպքերում, երբ երեխայի ոչ խելամիտ գործողությունները կարող են վտանգավոր լինել իր իսկ կյանքի համար, նրան դժվար թե խիստ պատժեն: Մեծերը կփորձեն կամ կանխել վտանգը՝ առանց երեխայի մասնակցության, կշեղեն նրան, անգամ կխաբեն, միայն թե նրա մոտ վախի, վտանգի լրացուցիչ ռեֆլեքս չառաջացնեն:

Ցուցումներ ու ուղղորդումներ շատ զգուշորեն են արվում, որպեսզի երեխան հանկարծ դա որպես մեծերի հրաման չընկալի: Ընդհանրապես հայկական բացատրությունները հատուկ արվեստ են: Դրանք միշտ այլաբանորեն են արվում: Օրինակ` ես կվշտանայի, եթե իմանայի, որ մեր ծանոթներից մեկն այսպես կամ այնպես է արել… Դրանցում սկզբունքորեն խուսափում են անդուր սկզբունքներին հղում անելուց: Օրինակ, ասելով` «սա չի կարելի անել, և վերջ», կամ նմանատիպ այլ արտահայտություններ, մարդը ռիսկի է դիմում ընդմիշտ իր վրա օտար մարդու կարգավիճակ կրել:

Թե ինչերի են դիմանում մեծ հայերն իրենց պատանի հայրենակիցների պատճառով, դժվար է նկարագրել: Այդ մասին գրել է նաև Անդրեյ Բիտովն իր «Հայաստանի դասերը» գրքում` նկարագրելով իր «սարսափելի տառապանքները» «անդաստիարակ հայ երեխաների» պատճառով: Թեպետ նույն այդ Բիտովն առաջինը ոչ հայերից ուշադրություն դարձրեց այն բանին, որ, որքան էլ զարմանալի է, բայց այդ երես առած մանկությունից հետո հայերը մեծանալով՝ ձեռք են բերում շատ մեծ պատասխանատվություն, ինքնակամ իրենց կյանք են մտցնում մեծ թվով սահմանափակումներ ու շրջանակներ:

Իրականում հասունանալով` հայն ավելի հաճախ հանդես է գալիս ավագի դերում, իր վրա է վերցնում սիրած մարդկանց վերաբերյալ բոլոր հոգսերը, ավելի փափուկ ու հոգատար է դառնում շրջապատողների նկատմամբ: Եթե դա տեղի չի ունենում, ապա ընկալվում է՝ որպես անձնական դժբախտություն ու անհաջողություն: Դա հավասարապես ծանր են տանում և տղամարդիկ, և կանայք:

Հայաստանում գործնականորեն չկա անցումային կամ դժվար տարիք, երբ դեռահասը մղվում է ծնողական խնամքից դեպի ազատություն: Այն մանկությունից, որն իրենց ծնողներն ու այլ մեծերն են տալիս, ցանկություն չի լինում գլխապատառ փախչել: Հայն աստիճանաբար է մեծանում, իր վրա նորանոր պատասխանատվությունների կրման, իր ուժերի աճի ու մեծերի ուժերի մարման չափով: Դա այնքան էլ ուրախալի պրոցես չէ, և միայն փոքրերի նկատմամբ սերն է նրան մղում հասունանալու:

Հայաստանում մեծերի ու փոքրերի միջև փոխհարաբերություններն ավելի լավ է անվանել բոլոր մարդկանց ու փոքրերի փոխհարաբերություններ, քանի որ մեծերի ու փոքրերի միջև հստակ սահման գոյություն չունի: Դրա փոխարեն՝ հստակ պահպանվում են տարիքով ավագների հետ շփման կանոնները: Այդ հարաբերությունների հիմքում միայն տարիքն է ընկած, այլ ոչ՝ մեծերի զբաղեցրած պաշտոնը կամ նրանց ունեցած սոցիալական դիրքը հասարակության մեջ: Տարիքի կարգը միակ կարգն է, որն անվերապահորեն պահպանվում է: Մեծերին չհարգելը միակ բանն է, որ չի ներվի հայ երեխային:

Փոքր դիրքը հայ հասարակության մեջ ենթադրում է մաքսիմալ ազատություն, անգամ ամենափոքր պատասխանատվությունից ազատում, եթե կողքին մեծ կա: Մեծը ոչ միայն պատասխան է տալիս ամեն ինչի համար, այլ փոքրի փոխարեն՝ անում է ամեն ինչ: Փոքրն էլ իր հերթին՝ լսում է մեծի խորհուրդները:

Ընտանիքում և մեծ ընտանիքում ավագության հարաբերությունները սահմանված են անխախտորեն ու պահպանվում են ցանկացած տարիքում: Ավելին, դրանք հասարակական նշանակություն ունեն ինչպես՝ մեծերի, այնպես էլ՝ փոքրերի համար: Դրանք կարևոր են հասակակիցների միջավայրում սոցիալիզացիայի համար: Կարևոր է ունենալ լավ երեխաներ ու ամենահիանալի հայրն ու մայրը: Օրինակ, իր տունը վերանորոգած հասուն մարդն ընկերների հետ զրուցելիս անպայման կշեշտի, որ ամեն ինչ հսկել, ղեկավարել է իր հայրը, այսինքն` տողակատակում հոր` դեռևս ուժեղ ու խելացի լինելն է, իսկ երեխաներն ամեն ինչում օգնել են, չնայած որ ինքը թույլ չի տվել՝ որևէ ծանր գործ անեն: Դա նշանակում է,  որ հայրը նկատի, որ երեխաները դեռ կհասցնեն, թող նրանց մանկությունը երկարի:

Մեծերի և փոքրերի ընկերությունը, իհարկե, յուրաքանչյուր ընտանիքում բոլորովին տարբեր բովանդակություն ունի: Դա միայն մշակույթի հարց չէ, այլ՝ պարզապես անձնային: Հայերի մոտ հաջողակ է համարվում այն մարդը, ով կարող է ինչ-որ մեկին դիմել խորհրդի համար:

Ինքը` մեծ-փոքր փոխգործակցությունը, գործնականորեն նկարագրում է նաև ամուսինների հարաբերությունները, որում կինը մի կողմից՝ ազատված է Ռուսաստանում կամ եվրոպական երկրներում կանանց վրա դրված նույնատիպ պարտավորություններից, իսկ մյուս կողմից՝ շատ ինքնուրույն է, թեպետ, եվրոպական ընկալմամբ՝ ազատության նկատմամբ ձգտում հայ կինն այնքան էլ չունի:

Եվ եթե ընտանիքում կոնֆլիկտները հանգեցնում են նրան, որ կինը կամ տղամարդը մնում են միայնակ, շրջապատողները դրան սուր խղճահարությամբ են արձագանքում: Հոգ տանողի, ինչպես նաև՝ հոգածության առարկայի կորուստը հայ հասարակության ամենախորը ողբերգություններից է: