Սարգիս և Մանո Գրիգորյանների երկրորդ հարսանիքը` ամուսնության 10-ամյակի առթիվ


23:50 , 14 հունիս, 2018

Life.tert.am-ը գրում է.

Սարգիս և Մանո Գրիգորյաններն այսօր տոնում են իրենց ամուսնության 10-ամյակը։ Նրանք մեկ անգամ չէ, որ խոսել են, թե որքան երջանիկ են իրար կողքի։ Tert.am Life–ի հետ զրույցում Սարգիսը խոստովանել է` այն ամենը, ինչին հասել է, Մանոյի շնորհիվ է, կինն էլ նկատել է, որ Սարգսի հետ հեշտ չէ, սակայն նրան սիրելու դեպքում կարելի է հասկանալ։

Ամուսնության 10-ամյակի առթիվ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում զույգը նորապսակների օրհնության կարգ անցավ` կրկին հաստատելով միությունը։ Իրենց երկրորդ հարսանիքի լուսաբանման բացառիկ իրավունքը զույգը վստահել է Tert.am Life–ին։

Թեև Սարգիսն ու Մանոն 10 տարի առաջ պսակադրվել էին եկեղեցում, նրանք կրկին անցան արարողակարգը։ Սա այն դեպքն էր, երբ երեխաները ներկա էին իրենց հորն ու մոր հարսանիքին, նստած էին առաջին շարքում և հետևում էին, թե ինչպես են ծնողները փոխանակվում ամուսնական մատանիներով, միմյանց հետագայում էլ տեր և հնազանդ լինելու երդում տալիս։ Արարողությանը ներկա էր նաև Սարգսի ավագ դուստրը` Նարեն։

 

«Ասում են, եթե ուզում ես երջանիկ լինել, ամուսնացիր 1 օրում։ Մեր դեպքում հենց այդպես ստացվեց։ Երեկ ընտրեցի հարսի զգեստն ու աքսեսուարները և որոշեցի անակնկալի բերել Սարգսին»,– պատմեց Մանոն։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։