Ռուսաստանը 5-0 հաշվով ջախջախեց Սաուդյան Արաբիային


21:31 , 14 հունիս, 2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Ռուսաստանի ազգային հավաքականի Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում խոշոր 5։0 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիայի նկատմամբ։

Դաշտի տերերից դուբլ ձևակերպեց Չերիշևը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գազինսկին, Ձյուբան ու Գոլովինը:

Այս խմբի մյուս խաղում վաղը կմրցեն Ուրուգվայն ու Եգիպտոսը։