Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում


20:20 , 14 հունիս, 2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 15-ին ժամը 10.00-19:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 3-րդ  զանգվածի՝ 25, 26, 27, 28, 31, 32, 33 համարների և 4-րդ զանգվածի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: