Գերմանական կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային


22:10 , 14 հունիս, 2018

Ermenihaber.am-ը գրում է.

Գերմանիայի հասարակական կազմակերպություններն իշխանություններին կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը։

«HSFK», «BICC», «INEF», «IFSH» անվտանգության հետազոտության ինստիտուտների կողմից համատեղ հրապարակված «Խաղաղության վերաբերյալ փորձագիտական զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմագործողություններով ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները։ Միաժամանակ կոչ է արվել դադարեցնել Գերմանիայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը:

Զեկույցում նշվել է, որ Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառվող զինամթերքն օգտագործվում է Աֆրինի ռազմագործողության ընթացքում, իսկ Սաուդյան Արաբիային վաճառվող զինամթերքը՝ Եմենի դեմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։