Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը (Live)


18:40 , 14 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում այսօր` հունիսի 14-ին, պաշտոնապես տրվեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մեկնարկը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ պետությունների ղեկավարներ: Հարկ է նշել, որ Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարները բոյկոտել են առաջնությունը` չներկայանալով բացման արարողությանը:
 

Ռուսաստանում առաջին անգամ անցկացվող աշխարհի առաջնության պաշտոնական երգը կատարել են Ուիլ Սմիթն ու Նիկի Ջեմը, ինչպես նաև ալբանացի երգչուհի Էրա Իստրեֆին և ամերիկացի երաժիշտ Դիպլոն:

Ռուս հայտնի օպերային երգչուհի Աիդա Գարիֆուլինայի հետ զուգերգով է հանդես եկել նաև բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն:

Աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկային խաղում «Լուժնիկի» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:


Մունդիալ-2018-ի խորհրդանիշը «ЗАБИВАКА»-ն է: Այն ընտրվել է FIFA.com-ում անցկացված հարցման շնորհիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։