Ամերիկացի դեռահասը գուլպաների վաճառքով միլիոնատեր է դարձել


00:00 , 15 հունիս, 2018

Բրենան Ահրանոֆը մի տղա է, ով 17 տարեկանում արդեն միլիոնատեր է դարձել։ Նա ստեղծել է իր “HoopSwagg” ընկերությունը 13 տարեկանում և զբաղվել է պատվերով գուլպաների վաճառքով։

Նրանից չորս տարի է պահանջվել,որպեսզի տարեկան վաճառքի ծավալները հասցնի մեկ միլիոն դոլարի։

Ամեն ինչ սկսվել է 2013 թվականին՝ բասկետբոլային խաղի հեռարձակման ժամանակ։ Բրենանը նկատել է, որ բոլոր խաղացողները միանման սպիտակ գուլպաներով են։ Նրա գլխում միտք է հղացել. իսկ ինչու՞ չսկսի յուրօրինակ դիզայնով գուլպաներ ստեղծել։

1. Նա բիզնես–պլան է կազմել և կիսվել դրանով ծնողների հետ, ովքեր երկար քննարկումներից հետո վերջապես որոշել են տղային 3000 դոլար մեկնարկային կապիտալ տրամադրել։ Առաջին տարին նա ծախսել է իր բիզնեսը գովազդելու վրա սոցկայքերում՝ մեծացնելով հաճախորդների բազան և վաճառքի ծավալները։

2. Այժմ, չորս տարի անց, նա 17 աշխատակից ունի և սեփական մայրն էլ իր տնօրինության տակ է։

3. Իր գուլպաները 17–ամյա տղան վաճառում է ֆիրմային կայքի և այլ առցանց վաճառքի հարթակների միջոցով (Amazon, Etsy և eBay), իսկ մոտ ապագայում պատրաստվում է իր ապրանքը վաճառքի հանել նաև խանութներում։