Գիտնականները հայտարարել են, որ հավատացյալներն ավելի երկար են ապրում


21:20 , 14 հունիս, 2018

ԱՄՆ Օհայո նահանգի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մեծ հավատք ունեցող մարդիկ միջինում 3-4 տարի ավելի երկար են ապրում, քան ագնոստիկներն ու աթեիստները։ Նման հետևության են նրանք եկել՝ վերլուծելով ամերիկյան թերթերի մահախոսականները։

Այս մասին խոսվում է Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակված հոդվածում։

«Հետազքրքրական է, որ այն քաղաքներում, որտեղ հավատացյալ մարդիկ շատ են, այս պլուսները «տարածվել են» նաև անհավատների վրա»,– պատմել է հետազոտողներից Լաուրա Ուոլհեսը։

Նրա խոսքերով՝ դա կարող է այն բանի հետևանքը լինել, որ աթեիստներն ու ագնոստիկները ընդօրինակել են հավատացյալների կենսակերպի նորմերի ու սովորույթների մի մասը։