Կենգուրուների վրա հարձակվող հսկայական կատուն տեսագրությունում է հայտնվել


20:20 , 14 հունիս, 2018

Սթիվեն Մյուզերը խոշոր սև կատու է նկատել Կոքս գետի արևմտյան կողմում՝ իր տան դիմաց։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Նա ասել է, որ դա «միանշանակ վայրի կատու չէ» և հավանաբար «այդ կատուն հինգ անգամ մեծ է սովորականից»։

«Վայրի կատուների մենք միշտ տեսնում ենք։ Մենք կարող ենք ամբողջ օրը նրանց տեսագրել։ Դա միանշանակ վայրի կատու չէ»,- ընդգծել է ականատեսը։

Մյուզերը և նրա ընկերը 20 րոպե շարունակ հետևել են կենդանուն՝ բլրի գագաթ հասնելով։

Լուրեր են պտտվում, որ այդ հսկայական կատուն երկար տարիներ է, ինչ հարձակվում է տարածաշրջանում կենգուրուների և խոշոր եղջերավոր անասունների վրա։