Ստալոնեի՝ բռնաբարության վերաբերյալ գործը քննում են դատախազները. ԶԼՄ-ներ


20:00 , 14 հունիս, 2018

Դատախազները սկսել են հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեի՝ սեռական բռնության վերաբերյալ գործի քննությունը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լոս–Անջելեսի շրջանային դատախազին։

Հայտնի է, որ գործի քննությունն իր վրա է վերցրել սեռական բնույթի հանցագործությունների ոլորտում մասնագիտացած խումբը։ Տվյալ գործը ստացվել է Կալիֆորնիա նահանգի Սանտա–Մոնիկայի քաղաքային ոստիկանությունից։