Yerkir.am-ը գրում է.
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա տղամարդու Փարիզում 2015 թվականին տեղի ունեցած ահաբեկչության գործով հետաքննության շրջանակում. հայտնում է РИА Новости-ն: Նա ժամանակավոր կալանքի տակ է: Ձերբակալվածը մեղադրվում է այն բանում, որ օգնել է Ամեդի Կուլիբալիին զենք ձեռք բերել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում 2015-ի հունվարի 7-ից ահաբեկչությունների շարքը սկսվեց Charlie Hebdo խմբագրության վրա հարձակումից: Երեք օրում զոհվեց 17 մարդ, այդ թվում` 3 ոստիկան: