Բրյուսելում տեղի կունենա Եվրամիություն-Հայաստան խորհրդի նիստ


15:00 , 14 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Հունիսի 21-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստ, որը կվարի ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Ինչպես ասվում է ԵՄ կայքում, ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Գործընկերության խորհուրդը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու Արևելյան գործընկերության ուԵվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գործողությունները։ Գործընկերության խորհուրդը կանդրադառնա ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթություններին։

ԵՄ-Հայաստան Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախնական կիրարկման մեկնարկից 3 շաբաթ անց, որը ստորագրվել է 2017թ․-ի նոյեմբերի 24-ին, Գործընկերության խորհուրդը կվերանայի տնտեսական, առևտրային ու ոլորտային համագործակցությունը։ Այն նաև կքննարկի Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ