13:40 , 14 հունիս, 2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ռուսական C-500 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության առաջարկությամբ: Այս մասին, ինչպես հաղորդել է Anadolu գործակալությունը, պետության ղեկավարը հայտարարել է TV24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը մեզ C-400-ի վերաբերյալ տրամադրել է վարկ շատ ընդունելի պայմաններով: Երկրորդ և երրորդ փուլերում մենք ձեռնամուխ կլինենք համատեղ արտադրության: Ես նաև Ռուսաստանին առաջարկեցի C-500-ի համատեղ արտադրություն իրականացնել», - հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ