Ազատամարտիկները նստացույցով պատռեցին բոլոր կեղծ հայրենասերների և ազգայնականների դիմակները


12:06 , 14 մայիս, 2013

Նախընտրական և հետընտրական շրջանում բոլորը խոսում էին արդարությունից, պայքարից, իրենց անձնազոհությունից, Եռաբլուրում հավերժացած մեր տղերքից, նույնիսկ ավելին, մի կարմրաթուշ երիտասարդ ազատամարտիկների անունից և Եռաբլուրի գլխից թքում էր Ռուբեն Հախվերդյանի ճակատին, ընդդիմադիրները՝ հանձինս իրենց կարկառուն լիդերների, խոսում էին մինչև մահ պայաքարելուց՝ հանուն արդարության հաստատման, «հայրենասերները»՝ թշնամուն վառելուց, թուրքի մորը հիշելուց: Ո՞ւր եք դուք, Արդարության ջատագովներ, չեմ տեսնում ձեզ այդ մարդկանց կողքին, չէ՞ որ նրանց պահանջն ամենաարդարացին է, թե՞ ձեր անձնազոհությունը միայն ձեր տերերին հաճոյանալու համար էր պետք, էս պարագայում անիմաստ է թաթախվել: Բա մեր բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարնե՞րը: Եթե իրոք ուզում եք իշխանափոխություն, ինչո՞ւ մի պահ մի կողմ չեք դնում ձեր ամբիցիաները և միավորված հանուն մեկ գաղափարի՝ պայքարում այսպես ասած ավազակապետական համակարգի դեմ: