Քաղաքապետի երդմնակալության արարողությունը կկայանա հունիսի 11-ին


12:01 , 14 մայիս, 2013

Քաղաքապետի երդմնակալության արարողության ամսաթիվը հայտնի է․ այն տեղի կունենա հունիսի 11-ին, իսկ հունիսի 8-ին լինելու է ավագանու առաջին նիստը, որի ժամանակ էլ ՀՀԿ-ական մեծամասնությունը վստահաբար անակնկալ չի մատուցի ու քաղաքապետ կընտրի Տարոնին:
Արարողակարգը լինելու է այսպիսին․ ավագանու ամենատարեց անդամը նախօրոք` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երեւանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, եւ բուն արարողության ժամանակ կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին` երդմնակալության համար: