Հեռուստաշոուներից ստացած ոգևորությունը նրան դրդեց որոնումների գնալ, ինչն ապարդյուն չեղավ


02:30 , 14 հունիս, 2018

22-ամյա Ադամ Գաստինգսը տեսավ հեռուստացույցով, թե ինչպես են մարդիկ հետաքրքիր հայտնագործություններ անում մագնիսի միջոցով: Նա ևս ցանկացավ փորձել ու ուղևորվեց Չելտնեմ այգու մերձակա լիճ: Հզոր մագնիսի միջոցով փնտրտուքներից հետո տղան գտավ ինչ-որ արժեքավոր բան: Գտածոն հանելով՝ Ադամը տեսավ, որ դա սեյֆ է: Այն լի էր թանկարժեք իրերով, պատերազմի շքանշաններով ու նամակներով: Տղան կարծում է, որ սեյֆը ջրում է հայտնվել կողոպուտի հետևանքով, և հույս ունի, որ մոտ ժամանակներս կգտնի նաև տերերին: