Սեյրան Օհանյանին հարցաքննության հրավիրելու մասին ծանուցագիրն ուղարկվել է հունիսի 12-ին. Ի՞նչն է հերքում նախկին նախարարը


00:10 , 14 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է

Գնումների և բանակաշինության ոլորտում 2014-2017 թվականներին արձանագրված չարաշահումների մասին Պետական եկամուտների կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ ինքը չի կանչվել հարցաքննության։

«Ես չեմ հրավիրվել, չեմ կանչվել հարցաքննության և նման բան չկա», - ասել է Ս.Օհանյանը։

Մինչդեռ ՊԵԿ լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ Սեյրան Օհանյանը հարցաքննության կանչվել է և նրան հարցաքննությանը մասնակցելու ծանուցագիր ուղարկվել է հունիսի 12-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։