Աննա Հակոբյանը Մոսկվայում այցելել է նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցասրահ


23:10 , 13 հունիս, 2018

Shantnews.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում այցելել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցասրահը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկնոջ՝ Մերի Տողանյանի նախաձեռնությամբ, ցուցասրահում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանում բնակվող հայ մտավորականության ներկայացուցիչների հետ։
Ցուցասրահում կայացել է նաև հանդիպում Նիկոլայ Նիկողոսյանի հետ։