11:34 , 14 մայիս, 2013Հոլիվուդյան աստղ և մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Անջելինա Ջոլին, ամերիկյան «The New York Times» պարբերականին խոստովանել է, որ ենթարկվել է կրծքագեղձերի հեռացման վիրահատության:
Դերասանուհու խոսքերով՝ բժիշկները իրեն ասել են, որ իր մոտ 87% հնարավորություն կա կրծքի օնկոլոգիական հիվանդության զարգացման և 50%՝ ձվարանների քաղցկեղի:
Ջոլին նշել է, որ կրծքերի հեռացման պրոֆիլակտիկ վի8ահատությունն անցկացվել է 2013թ. ապրիլի վերջին: Նա նաև ասել է, որ իր մայրը մահացել է քաղցկեղից՝ 56 տարեկանում:
Բրեդի Փիթի սիրեցյալը հույս է հայտնել, որ կանայք հաշվի կառնեն իր փորձը և ավելի ուշադիր կլինեն սեփական առողջության հանդեպ: Դերասանուհու խոսքերով՝ շատ բարդ է նման որոշում կայացնել, սակայն պետք է ուժ գտնել և գնալ մինչև վերջ:
«Ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղից մահանում է 458 հազար կին: Ես երջանիկ եմ, որ այս բարդ ժամանակաշրջանում իմ կողքին եղել է Բրեդը, նա շատ է ինձ աջակցել»,- ասել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին:
Անջելինա Ջոլին իր երկրպագուներին հավաստիացրել է, որ շատ լավ է իրեն զգում: Բժիշկները նրա աջ և ձախ կրծքերը վերականգնել են իմպլանտների օգնությամբ: