Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (Video)


17:40 , 13 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական vesti.ru-ն հայտնում է, որ Գրեմինգերը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է ցանկացած բարեփոխումների, որը մտադիր է իրականացնել Հայաստանը: Մասնավորապես, տեղեկանալով ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեր ծրագրերի մասին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն, մասնավորապես Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակը, պատրաստ են աջակցել Ձեր այդ նախաձեռնությունը»,- ասել է Գրեմինգերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։