Մի՞թե հնարավոր չէ Լուկաշենկոյին հիշեցնել, թե ինչ պարտավորություններ ունի Լուկաշենկոն Հայաստանի ու միջազգային հանրության առջև


14:00 , 13 հունիս, 2018
Մտածում էի՝ այսօր ԱԳՆ-ի կամ կառավարության կողմից արձագանք կլինի «դաշնակից» Բելառուսի կողմից Ադրբեջանին Պոլոնեզների ու այլ սպառազինությունների սխրալից վաճառքի կապակցությամբ: Մի՞թե հնարավոր չէ հիշեցնել հայ-ադրբեջանական ու դոնբաս-ուկրաինական հակամարտություններում «խաղաղարար նախաձեռնությունների» սիրահար ու հարթակ Մինսկին (ԵԱՀԿ Մինսկի խումբ, Մինսկի գործընթաց, Մինսկի համաձայնություններ ու այսպես շարունակ), որի տիրակալը միշտ Լուկաշենկոն է եղել ու հանդիսանում է Մինսկի խմբի անդամ երկրներից մեկի ղեկավարը, որ իր խոսքը գործ չէ, որ ինքն իրականում վտանգում է տարբեր տարածաշրջաններում խաղաղությունը: Մի՞թե հնարավոր չէ հիշեցնել, թե տարատեսակ պայմանագրերով ինչ պարտավորություններ ունի Լուկաշենկոն Հայաստանի ու միջազգային հանրության առջև: Սա խաղուպար չէ, պարոնայք, ըստ որում՝ խաղուպար չէ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի շրջանում: Այդքան վստահ մի եղեք Ալիևի վրա, որն Ապրիլյան պատերազմին ԱՄՆ-ում էր Սերժ Սարգսյանի հետ միասին... Ու Ալիևը հենց այս շրջանում է դրանք ցուցադրում՝ հասկացնելով, որ Իսկանդերով խախտված հավասարակշռությունը որոշակիորեն վերականգնել է բելառուսական ու իսրայելական համակարգերով... Ի՞նչ ասեմ...