Արդեն իսկ ժամանակն է շատ համեղ ամառային տոլմա պատրաստելու. ահա բաղադրատոմսը


14:16 , 13 հունիս, 2018

Բաղադրամասեր

Ô±Õ´Õ¡Õ¼Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¸Õ¬Õ´Õ¡

Պատրաստման եղանակը

  • Միսը աղալ: Կանաչին, սոխը մաքրել, լվանալ, աղալ և խառնել մսին, աղ, պղպեղ ցանել:

  • Բրինձը լվանալ, խառնել մսին: Եթե միսը բավականաչափ յուղոտ չէ, մի քիչ յուղ կամ կարագ ավելացնել:

Ô±Õ´Õ¡Õ¼Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¸Õ¬Õ´Õ¡

  • Սմբուկը լվանալ, կոթը հեռացնել, միջուկը զգուշորեն հանել, փորել: Պղպեղի վերին մասը կափարիչի պես կտրել, սերմերը հանել: Լոլիկը նույնպես փորել:

  • Կաղամբի թերթերը աղաջրում կիսաեփ անել: Մսով լցոնել փորած լոլիկները, պղպեղները, սմբուկները: Մնացած միսը փաթաթել կաղամբի թերթերով:

  • Կաթսայի մեջ իրար շատ մոտ շարել լցոնած բանջարեղենն այնպես, որ դատարկ տարածություն գրեթե չմնա: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկը, ափսեով ծածկել, եփել մարմանդ կրակի վրա:

Ô±Õ´Õ¡Õ¼Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¸Õ¬Õ´Õ¡