13:10 , 13 հունիս, 2018Armsport.am-ը գրում է.
Ինչպես հայտնում է «Tribalfootball»-ը, «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:
Նշվում է, որ «զինագործները» 26-ամյա գերմանացու համար պատրաստվում են վճարել 23 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Լենոն կարիերան շարունակելու է «Նապոլիում»:
Օրերս Լևերկուզենի «Բայերի» տնօրեն Ռուդի Ֆելերը հայտարարել էր, որ Լենոն կտեղափոխվի այլ ակում, միայն «Բայերի» թելադրած պայմաններով:
Լենոն 2017 թվականին «Նապոլիից» առաջարկ ստացել էր, սակայն այդ պահին գերմանական ակումբը նրան արժանի փոխարինող չի գտել: